Բարի օր Հասարակություն Տեսանյութեր Քաղաքականություն 

Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարող ցույց տալ. Արթուր Վանեցյան

analitik.am

 

Մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը մեկ քաղաքական դիակ: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Արթուր Վանեցյանը. «Աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարող ցույց տալ: Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը քաղաքական դիակ է»:

Վանեցյանը հայտարարեց, որ բարոյական մարդ չէր քաղաքական դիակը. «Քաղաքական դիակը պարզապես մի ֆեյք էր: Պետության քանդման ու նաև պատերազմում պարտության գործում մեծագույն դեր է ունեցել ու շարունակում է ունենալ կեղծ, ֆեյսբուքյան իրականությունը:

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան: Իսկ վիրտուալ հայրենիքն իրականից տարբերվում է նրանով, որ դրանում սահմաններ, հետևաբար սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն չկա:

Վիրտուալ հայրենիքի անսահմանություն կիրառել է իրականի նկատմամբ՝ թշնամուն հանձնելով Արցախի մեծ մասն ու սպառնալիքի տակ դնելով Հայաստանի անվտանգությունը: Վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ՝ լայքը:

Ահա այս վիրտուալ իրականությունն է նաև նպաստել պետության քանդմանը: Վիրտուալ Հայաստանում տիրող քաոսը տեղափոխվել է մեր իրականություն, հետևաբար հանգուցյալն ուղղակի ֆեյք է»:

«Մեզանում ընդունված է հանգուցյալների մասին ասել կամ լավը կամ վատը, բայց քանի դեռ նեխող դին չենք կարողանում քերելով պոկել սոսնձված աթոռից, դեռ մի քիչ էլ գործ ունենք անելու, հետո կորդեգրենք ոչինչի ճանապարհը»,-ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը շարքային ստախոս է, ով ստում է ամենուր:

«Նոյեմբերի 9-ին Փաշինյանը, կապիտուլացիոն փաստաթղթի տակ ստորագրելուց հետո հայտարարեց, որ այլընտրանք չուներ, իրականում դա խոստովանություն էր սեփական իշխանության ավարտի մասին»,-նշեց նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդն արժանի չէ այլընտրանք ունեցող իշխանության. «Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես: Հենց այլընտրանքից զուրկ որոշումների պատճառով:

Հայաստանն այսօր ջլատվել է, այսօր չունենք աշխահում վստահություն վայելող իշխանություն, հետևաբար մեր համակարգային խնդիրն է վերականգնել պետության ներքին դիմադրողականությունը՝ դրանից բխեցնելով մեր դերի ու տեղի վերականգնումը»:

Նույն շարքից