Քաղաքականություն 

Աբովյան համայնքի ավագանու անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

analitik.am

 

Աբովյան համայնքի ավագանու անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Համայնքների միությունը՝ կցելով Աբովյան համայնքի ավագանու հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի քաղաքացիներ, Աբովյան համայնքի ավագանու կազմը միանալով բազում ՀՀ քաղաքացիների պահանջին՝ անվստահություն է հայտնում ներկայիս կառավարության գործունեությանն ու մասնավորապես ՀՀ վարչապետի աշխատանքին: Ներկայիս իշխանությունը կորցրել է իր հնարավորությունը՝ կայուն պետություն կառուցելու առումով և օր առաջ պիտի հեռանա:

Աբովյան համայնքի ավագանու անդամներ՝

1. Տիգրան Բաբայան

2. Վահե Ամիրխանյան

3. Էդգար Հովհաննիսյան

4. Սարգիս Չատյան

5. Գոռ Ղալեչյան

6. Արմեն Քոսակյան

7. Նիկոլայ Աբրահամյան

8. Տիգրան Ղազարյան

9. Արման Գրիգորյան

10. Լևոն Ժամհարյան

11. Անդրանիկ Նարինյան

12․ Արթուր Հարությունյան»:

Նույն շարքից