Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք. Վազգեն Մանուկյանն ասաց, թե ինչ պետք է անենք

analitik.am

 

Ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, որի խնդիրները պետք  է լուծվեն զուգահեռ: Եռակողմ հայտարարության փաստաթղթի հետ երբեք չենք հաշտվի, սակայն այն դե ֆակտո աշխատում է, մենք չենք կարող այն փոխել, հրաժարվել դրանից, դա կնշանակի պատերազմ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ:

Մենք հիմա Նիկոլի պատճառով նույնիսկ Սոթքը չենք կարողանում պահել: Այդ պայմանագիրը բավականին փնթի է կազմակերպված, շատ բացթողումներով, նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով անորոշությունները դարձնել ի օգուտ Հայաստանի: Այս մասին Ազատության հրապարակում ասաց վարչապետի ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Երկրորդ կարևոր հարցն անվտանգության հարցն է։ Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, մարտունակությունը, այն դարձնել ժամանակից բանակ: Այս հարցի մեջ մտնում են մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Եթե Ռուսաստանի հետ չես կապված, մնում է Թուրքիան: Ռուսաստանի հետ ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ՝ որևէ ընդհանուր շահ:

Նրանք, ովքեր ասում են, որ պետք է խոսել թուրքերի հետ, բայց ոչ ռուսների հետ, ծառայում են թշնամու շահերին:

Ռուսաստանից բացի պետք է մեր դաշնակցային հարաբերությունները վերականգնենք մյուս դաշնակիցների հետ: Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիայի լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»,-ասաց նա:

Նույն շարքից