Մենք մինչև երեքշաբթի օրը ժամը 12:00-ն ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի ու որոշում կայացնի, հրաժարական տա ու հեռանա: Այս մասին կառավարական առանձնատան մոտ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը. «Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական առանձնատանը»:
«Մենք որևէ պայմանավորվածություն, պայման չենք կարող ունենալ, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա ու վերջ: Մենք կարող ենք քննարկել միայն Նիկոլի հեռացման օրն ու ժամը, և խոստանանք, որ ժողովուրդն իր հետ ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնելու»,-ասաց Սաղաթելյանը:
«Եթե մինչև երեքշաբթի օրը ժամը 12:00-ը Նիկոլը չհեռանա, ամբողջ Հայաստանով դիմելու ենք անհնազանդության ակցիաների: Նիկոլն ունի մինչև երեքշաբթի ժամը 12:00-ն ժամանակ: Որևէ պայման ու առաջարկ չենք ընդունելու, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա ու վերջ»,-հավելեց նա:
2 - 2Shares