Հասարակություն 

Անթալիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել

 

Թուրքիայի Անթալիայիում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տվյալներին:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամով 16:44-ին: Էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում ՝ Անթալիա նահանգի Գազիպասա քաղաքի մոտակայքում:

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ զոհեր կամ ավերածություններ չկան:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից