Հասարակություն 

Պարոն Թաթուլ Հակոբյան, մտքովդ չանցնի, թե այս ազգային աղետի հասունացման և իրականացման գործում քո բաժին պատասխանատվությունից խուսափելու ես․ Միհրան Հակոբյան

 

Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայտնի սոռոսական Թաթուլ Հակոբյանը անդրադարձել է Արմնյուզ հեռուստաընկերության մեդիաքաղաքականությանը: Թաթուլ Հակոբյանին ցանկանում եմ հիշեցնել, որ Արմնյուզը երբեք քարոզչամիջոց չի եղել, Արմնյուզը միշտ եղել է և լինելու է պրոֆեսիոնալ լրատվամիջոց, որը հարգում է խոսքի ազատությունն ու հարթակ է տրամադրում բոլորին, ովքեր ասելիք ու ցուցադրելիք ունեն, և հատկապես` սուտն ու կեղծիքը բացահայտողներին, արտասահմանյան գործակալական ցանցը մերկացնողներին և իրերն իրենց անուններով կոչողներին: Դա եղել է այդպես, շարունակելու է լինել այդպես՝ կրկնակի դոզայով: Դուրներդ չի գալիս, սառը ջուր խմեք, հանգստացեք:

Թաթուլ Հակոբյանին նաև ցանկանում եմ շատ ուղիղ ասել` պարոն, դու սովորական սոռոսական պնակալեզ ես, որ 2.5 տարի բնակվել ես ազգադավ Նիկոլի համապատասխան վայրում` սև ու սպիտակի բաժանելով հայ մարդկանց, կատարելով հայտնի ՊՈԱԿ-ի ամենազզվելի առաջադրանքները: Պետական ինքնաթիռով ու պետական միջոցներով զբոսաշրջությամբ ես զբաղվել ու դրա դիմաց կատարել ազգադավի մամուլի խոսնակի ամենազզվելի առաջադրանքները: Պարոն Թաթուլ, մտքովդ չանցնի, թե այս ազգային աղետի հասունացման և իրականացման գործում քո բաժին պատասխանատվությունից խուսափելու ես: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվելու»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից