Հասարակություն 

Կոչ եմ անում միանալ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքներին. Մասիսի քաղաքապետը դիմել է ՀՀ համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին

analitik.am

 

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին:

«Հայրենակիցներ, մենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս, ամենամոտն ենք կանգնած մեր ազգաբնակչությանը և գիտենք մարդկանց ամենօրյա խնդիրները: Այսօր, սակայն, այդ խնդիրներն անգամ մղվել են երկրորդ պլան: Այսօր ոտնահարված է ազգի արժանապատվությունը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը: Դրա միակ մեղավորը վարչապետ Փաշինյանն է իր արկածախնդիրների խմբակով:

Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության»,- գրել է Համբարձումյանը:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել Սյունիքի մարզի բոլոր քաղաքների քաղաքապետները, երեկ Փաշինյանի հրաժարականի պահանջով էին հանդես եկել Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետը, Արարատի մարզի Ավշարի համայնքապետարանը և Կոտայքի մարզի Քասախ համայնքը:

Նույն շարքից