Տեսանյութեր Քաղաքականություն 

Ոստիկանները թույլ տվեցին քաղաքացիներին ԱԱԾ-ի մոտ փակել Նալբանդյան փողոցը /տեսանյութ/

analitik.am

Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ «ՎԵՏՕ» շարժման անդամները, ԱԱԾ-ի մոտ փակել էին Նալբանդյան փողոցը: Ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների հետ: Ոստիկանները փորձում էին բացել փողոցը, սակայն ցուցարարները հրաժարվեցին կատարել պահանջը:

Ակնթարթներ անց ոստիկանները 10 րոպե ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:

Ժամանակի սպառվելուց հետո քաղաքացիները բացեցին ճանապարհը:

Այս պահին ողջ Երևանում ու մի շարք այլ քաղաքներում անհնազանդության ակցիաներ են ընթանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Շատ վայրերում ոստիկաններ չկան:

 

Նույն շարքից