Քաղաքականություն 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նոր ռեկտոր ունի

analitik.am

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում հաստատեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վահրամի Վարդանյանի ընտրության արդյունքները:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ այս տարի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնի համար մրցույթ:

«Գաղտնի քվեարկության արդյունքում ռեկտոր է ընտրվել Եղիազար Վահրամի Վարդանյանը: Առաջարկում եմ կարգի համաձայն հաստատել ընտրության արդյունքները»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նոր ռեկտորին:

 

Նույն շարքից