Սպորտ 

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

analitik.am

 

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Հարությունյանը պարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուևին (Ռուսաստան)։

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցանակային տեղ է զբաղեցրել նաև Արման Անդրեասյանը (70 կգ)՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ Մեդալային գոտեմարտում նրա մրցակից Չերմեն Վալիևը (Ռուսաստան) վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։

Հավելենք, որ վաղը Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարելու է ոսկե մեդալի համար, իսկ Ռազմիկ Պապիկյանը (61 կգ)՝ բրոնզե (նա մասնակցելու է սփոփիչ գոտեմարտի)։

Նույն շարքից