Հասարակություն 

Սիսիանի հոգևորականի նկատմամբ բռնության կոչ անող պետական պաշտոնյայի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

analitik.am

 

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակից Արսեն Ավագյանի նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատու Ելենան:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի Սիսիան այցելության ժամանակ Պարգև քահանա Զեյնալյանը հրաժարվեց սեղմել նրա ձեռքը, ինչից հետո Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ արեց բոլոր սիսիանցիներին «գնալ և հոգևոր հովվին դուրս շպրտել եկեղեցուց»։

Մեզ հետ զրույցում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատուն նշեց, որ արդեն զեկուցագիր է գրել տեսչական մարմնի ղեկավարին․ «Սկսվել է ծառայողական քննություն աշխատակցի նկատմամբ»,-ասաց նա և հավելեց, որ զեկուցագրի հիման վրա կսկսվի քննություն, ըստ որի արդեն պարզ կդառնա ինչ պատճառներով է աշխատակիցը բացակայել աշխատանքային ժամին։

 

 

Նույն շարքից