Հասարակություն 

Եկեղեցում սեղմում են նրա ձեռքը, ով եկել է ապաշխարելու համար, ոչ թե փիառի կամ մոմերի առաջ լուսանկարվելու. Զարեհ քահանա Աշուրյան

analitik.am

Ես կիսում եմ տեր հոր հետ իր արարքի ամբողջ պատասխանատվությունը, ես էլ իր փոխարեն նույնկերպ կարձագանքեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զարեհ քահանա Աշուրյանը՝ խոսելով Սիսիանի քահանայի քայլի մասին, ով հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը:

«Խոսում են, շահարկում, թե մարդը եկել էր եկեղեցի աղոթելու համար: Եկեղեցում սեղմում են նրա ձեռքը, ով եկել է ապաշխարելու համար, ոչ թե փիառի կամ մոմերի առաջ լուսանկարվելու: Գուցե ասածներս սուր հնչեն, սակայն ժամանակն ամեն բանի պատասխանը կտա»,-ասաց նա:

Նույն շարքից