Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը դեռ 1,5 տարի առաջ Արայիկ Հարությունյանին ասել է այն, ինչ տեղի է ունենում այսօր. Մանրամասներ, որոնց դժվար է հավատալ

analitik.am

 

Երբ Նիկոլ Փաշինյանը շանտաժով դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Արայիկ Հարությունյանն Արարատ Միրզոյանի միջոցով իր ծառայություններն առաջարկեց Փաշինյանին:

Արարատ Միրզոյանը բանակցեց Արայիկ Հարությունյանի հետ և Նիկոլ Փաշինյանին ասաց, որ գտել է նոր ստրուկ, ով պատրաստ է հոգին ծախել սատանային ինչ-ինչ բաների համար: Իսկ Արայիկ Հարությունյանը վախենում է, որ Նիկոլ Փաշինյանը ջրի երես կհանի թալանի մասին ամբողջ ինֆորմացիան, որի մեջ մինչև կոկորդն ինքը թաթախված է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Միքայել Մինասյանը:

Մինասյանը նշեց, որ Արարատ Միրզոյանն ու Արայիկ Հարությունյանը գնացել են Հռոմ, գաղտնի բանակցել. «Գործարքի գարանտը շատ հայտնի սփյուռքահայ գործարար, բարերար է, ով ներկա է եղել այդ խոսակցությանը՝ Արայիկի խնդրանքով: Ապա տեղի ունեցավ մի հետաքրքիր բան: Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործերն առկախեց ու համագործակցություն առաջարկեց: Դրա հիմքում Արցախն էր, քանի որ 1,5 տարի առաջ հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի և Արցախի այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի միջև: Նրանք խոսել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի շուրջ:

1,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն Արայիկին ասել է, թե ինչի տակ պետք է մտնեն ու ինչ է լինելու իր պատկերացմամբ Արցախի հարցը: Պատմել է այն, ինչ տեղի է ունենում այսօր:

Ես գիտեմ, որ դա անհավատալի է, գիտեմ, որ դրան դժվար է հավատալ, բայց ասում են, որ վերջին 1 տարվա ընթացքում Արայիկ Հարությունյանն ու Կամո Աղաջանյանը վաճառել են իրենց ու իրենց շրջապատի բոլոր բիզնեսները, որոնք գտնվում են Ջաբրայիլում, Ֆիզուլիում ու Հադրութում:

Հադրութի շրջանի այն այգիները, որոնք պատկանում էին նրանց, կես գնով վաճառվել են երրորդ մարդկանց: Արայիկ Հարությունյանը նույնիսկ օգնել է մարդկանց ֆինանսավորում գտնել:

Զուգադիպությո՞ւն է, կարող է:

Ես զուգադիպություններին չեմ հավատում, հավատում եմ դավաճանական ծրագրերին, որոնք իրականացվեցին մեր բոլորի աչքի առջև: Արայիկ Հարությունյանը փրկեց իր սեփականությունը, բայց չի փրկելու իր հոգին:

Հադրութից մի մարդ օրեր առաջ Ստեփանակերտի կենտրոնում հրդեհեց Արայիկ Հարությունյանի խանութը՝ ասելով, որ Հարությունյանը վառեց իր տունը, իսկ ինքը կվառի Հարությունյանի բիզնեսը, որը կորցնելու վախով Հարությունյանը հանձնեց հայրենիքը»,-ասաց նա:

Նույն շարքից