Տեսանյութեր Քաղաքականություն 

Ցավոք, դեռ չեմ սկսել ձեզ հետապնդել. իմքայլական պատգամավոր վիրավորեց աղջիկ լրագրողին

analitik.am

 

Խորհրդարանում, երբ լրագրողները հարցեր էին ուղղում ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին, իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը խոչընդոտեց լրագրողների աշխատանքին: Ավելի ուշ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչու նման բան արեց:

Սարգսյանը հայտարարեց՝ իբր աղջիկ լրագրողը փորձել է Ջհանգիրյանին գցել գետնին. «Ես դա նկատեցի, փորձեցի կանխել»:

Լրագրողի հարցին՝ պատգամավորը սադրի՞չ է, թե՝ սուտ է խոսում, Սարգսյանը վիրավորեց լրագրողին՝ հայտարարելով, որ նրանից ուժեղ սադրիչ չի պատկերացնում:

Սարգսյանը հայտարարեց, որ լրագրողնեը հետապնդել են Գագիկ Ջհանգիրյանին՝ հայտարարելով, երբ ինքը սկսի լրագրողներին հետապնդել, ամբողջ հանրությունը ահավոր կուրախան. «Ցավոք սրտի, դեռևս չեմ սկսել ձեզ հետապնդել»:

Նույն շարքից