Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի զինվորականներին «հիմար» է անվանել

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը` Կիմ Յո Չժոնը, հարավկորեացի զինվորականներին մեղադրել է Փհենյանին չափից դուրս հետևելու համար և «հիմար» է անվանել նրանց: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:

Կիմին զարմացրել է Հարավային Կորեայի զինված ուժերի հայտարարությունը ԿԺԴՀ-ի ռազմական շքերթի նախապատրաստական աշխատանքներին բծախնդրորեն հետևելու մասին:

Նրա խոսքերով, հարևանների կողմից նման ուշադրությունը «օտարի տանը» կատարվող տոնակատարությունների նկատմամբ թշնամանքի բացահայտ դրսևորում է:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրն ընդգծել է, որ Փհենյանը զորավարժություններ կամ փորձարկումներ չի անցկացնում, դրանք միայն արարողություններ են, որոնք կապված են կուսակցության համագումարի հետ:

Կիմը ենթադրել է, որ Սեուլը կարող է վախեցած լինել ռազմական շքերթից, և Հարավային Կորեայի կառավարությանն անվանել է «անհասկանալի տարօրինակ ավազակախումբ»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից