Բարի օր Հասարակություն 

Սերգեյ Շոյգուն խոսել է Արցախում աշխատած լրագրողների մասին

analitik.am

 

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պարգևատրել է այն լրագրողներին, ովքեր լուսաբանում են ՌԴ Զինված ուժերի գործունեությունը: Այս մասին հայնում է ՏԱՍՍ-ը:

Նա առանձնահտուկ շնորհակալություն է հայտնել այն լրագրողներին, ովքեր աշխատում են երկրի սահմաններից դուրս՝ նշելով, որ լրագրողների աշխատանքը թույլ է տալիս հասարակությանը տեղեկանալ, թե իրականում ինչ է կատարվում մոլորակի տարբեր անկյուններում, որտեղ ռուսական զինված ուժերը կատարում են գերագույն հրամանատարի առաջադրանքները. «Վերջին շրջանում դա Լեռնային Ղարաբաղն է: Իսկ մինչ այդ, իհարկե, եղել է Սիրիան ու այլ երկրներ»,-ասել է նախարարը:

Շոյգուն լրագրողներին մաղթել է շարունակել աշխատել նույն ակտիվությամբ, ցանկությամբ ու տաղանդով:

 

Նույն շարքից