Հասարակություն 

Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, վիրավոր կա. ԶԼՄ-ներ

 

Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս խաղաղապահների առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Կրուչինինը:

Հարցին` արդյոք ճիշտ են լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, Կրուչինինը պատասխանեց. «Մենք նման տեղեկություն չունենք»:

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Նշվում է, որ մեկ զինծառայող վիրավորվել է, նա վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է: «Արմենպրես»-ը փորձում է տեղեկության իսկությունը ճշտել Արցախի Պաշտպանության բանակից:

Analitik.am-ը փորձեց տարածված տեղեկությունների մասին ինֆորմացիա ստանալ Արցախի նախագահի խոսնակից, սակայն Վահրամ Պողոսյանի հետ կապ հաստատել դեռ չի հաջողվում:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից