Քաղաքականություն 

Էրդողանն ուզում է, որ հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելության

analitik.am

 

Թուրքիան իր կողմից ներդրում կունենա Արցախում կայունության ու խաղաղության հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Արցախում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև ռուս-թուրքական կենտրոնին, որը պետք է հետևի հրադադարի ռեժիմի պահպանմանը:

Էրդողանը նաև պնդել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում են ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան հայերին ու ադրբեջանցիներին միասին ապրել Արցախում՝ առանց խաղաղապահների ու դիտորդական գործունեության:

 

Նույն շարքից