Քաղաքականություն 

Պոպովը պարզաբանել է, թե ինչու Նիկոլ Փաշինյանի հոդվածում նշված պնդումը չի համապատասխանում իրականությանը

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնակատար Իգոր Պոպովը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին նշել է, որ  Ռուսաստանը երբեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի տեսել միայն 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու մեջ՝ մոռանալով Արցախի կարգավիճակի հարցն:

Ըստ Պոպովի, հոդվածում ռուսական առաջարկները, ամենայն հավանականությամբ, նշանակում էին փուլային կարգավորման ծրագիր, որի վերջին տարբերակը կողմերին էր ներկայացվել 2019-ի հունիսին:

«Այդ ծրագրի հիմքում, որը շատ հարցերով համընկնում էր Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են հիմնարար սկզբունքներ, այդ թվում՝ առաջին փուլում 5 շրջանների վերադարձը Ադրբեջանին, երկրորդ փուլում՝ երկու, ընդորում, հատուկ ընդգծեմ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ»»: - բացատրել է նա:

Վերջինս նշել է նաև, որ առաջին փուլում Երևանի շահերն ընդգծող այլ կետերից էին Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքի ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստներին, շրջափակման վերացում, սահմանների բացում, ուժի չկիրառման պարտավորության ստանձնում կողմերի միջև: «Այդ իսկ պատճառով պնդումը, որ Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- հավելել է ռուս համանախագահը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից