Հասարակություն 

Մոսկվան բացահայտեց դավաճան Նիկոլի հերթական սուտը. Գագիկ Համբարյան

analitik.am

 

Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մոսկվան բացահայտեց դավաճան Նիկոլի հերթական սուտը (լուսանկար)

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Արցախի յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին` առանց Արցախի կարգավիճակի հստակեցման:

"Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները "հենց այնպես", մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը",-նշել է դիվանագետը` անդրադառնալով ՀՀ վարչապետի աթոռին զմռսվածի "44-օրյա պատերազմի ծագումը" զառանցահոդվածին...

Սա պաշտոնական Մոսկվայի՝ Նիկոլի հայտարարությունների արդեն որերրորդ հերքում է...

Դավաճանը մտածում է, որ եթե հայաստանյան հասարակությանը խաբում է ու մարսում է, ապա նույնն էլ օտարի հետ է անցնելու... Կապիտուլյանտ անթասիբն ամեն անգամ մի նոր սուտ և կեղծիք մատուցելով մեզ խայտառակում է՝ փորձելով չքմեղանալ և տարբեր մարդկանց և երկրների մեղադրել Հայաստանի պարտության մեջ, այնինչ, միակ մեղավորը և պատասխանատում հենց ինքն է՝ Իլհամի դեմ ծնկածը...»։

Նույն շարքից