Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՄՆ-ում կորոնավիրուսի երկու նոր շտամ են հայտնաբերել

analitik.am

 

Ամերիկացի գիտանակնները հայտնել են, որ կորոնավիրուսի երկու նոր շտամ են հայտնաբերել, որոնք ի հայտ են եկել Միացյալ Նահանգների տարածքում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Օհայո նահանգի համալսարանի բժշկական կենտրոնին:

Կենտրոնի տվյալներով՝ դրանցից մեկը նման է այսպես կոչված՝ բրիտանական շտամին: Մասնագետների խոսքով՝ նկատվում է նաև մեկ այլ՝ երեք գենետիկ մուտացիաներով շտամի ձևավորում:

Հետազոտողների պնդմամբ՝ վերոնշյալ շտամերից մեկը հայտնաբերվել է Օհայո նահանգի բնակչի մոտ, և ներկայում դժվար է ասել, թե որքանով է այն տարածված:

Երկրորդ տեսակը նկատվել է դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին և գերակշռել է նահանգի Կոլումբուս քաղաքում: Ըստ մասնագետների՝ երկրորդ շտամն ավելի վարակիչ է, քան նախկինում հայտնի տեսակները:

Ինչպես գիտնականները ենթադրում են, ԱՄՆ-ում վիրուսի նոր տեսակների հայտնաբերումը կարող է նշանակել, որ ողջ աշխարհում վիրուսի տարբեր մուտացիաներ են ի հայտ գալիս:

Նույն շարքից