Հասարակություն 

Կոչ եմ անում թույլ չտալ բռնություն, օրինազանցություն և վանդալիզմի դեպքեր. Թրամփը նոր ցույցերի մասին լուրերի ֆոնին դիմել է ամերիկացիներին

analitik.am

 

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ ամերիկացիները զերծ կմնան բռնությունից և կօգնեն նվազեցնել երկրում առկա լարվածությունը: Ամերիկացի առաջնորդի այս հայտարարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է Fox News հեռուստաալիքը, գրում է ТАСС-ը:

«Նոր ցույցերի մասին հաղորդագրությունների լույսի ներքո ես կոչ եմ անում թույլ չտալ բռնություն, օրինազանցություն և վանդալիզմի դեպքեր», - ասել է Թրամփը,- «Սա այն չէ, ինչ ես պաշտպանում եմ, Ամերիկան դա չի պաշտպանում»:

Թրամփն ամերիկացիներին կոչ է արել նպաստել լարվածության թուլացմանն ու ապահովել խաղաղություն:

Միևնույն ժամանակ ԱՄՆ գործող նախագահը չի հստակեցրել, թե ինչ ցույցերի մասին է խոսքը, սակայն ավելի վաղ դեմոկրատները հայտնում էին, որ հնարավոր է Թրամփի կողմնակիցների կողմից փորձ արվի խափանել ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությունը:

Նույն շարքից