Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Գագիկ Ջհանգիրյանը լրագրողին անվանեց բիզ-բիզ մազերով աղջիկ, իսկ լրատվամիջոցներին մեղադրեց իր դեմ տեռորիստական ակտ կատարելու մեջ

analitik.am

 

Երեկ դուք տեռոր եք արել իմ դեմ: Մի հատ աղջիկ կար՝ բիզ-բիզ մազերով, քիչ էր մնում ավտոմատը հաներ ինձ գնդակահարեր: Երևի դա ավելի շահավետ կլիներ: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

«Քանի որ ես երեկ այդքան մանրակրկիտ, համբերատար, հանդուրժող դիմացել եմ 4-րդ իշխանության տեռորիստական ակտին, նաև երեկոյան Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ պրպտումներին եմ մասնակցել, խնդրում եմ դուք փիլիսոփայորեն վերաբերվեք, ինձ բաց թողնեք, որ գնամ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Գագիկ Ջհանգիրյանին առաջարկել է ԲԴԽ անդամի թեկնածուի պաշտոնի համար, նա ընդունել է առաջարկը:

Ջհանգիրյանն այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ:

Նույն շարքից