Բարի օր Տեսանյութեր Տնտեսություն 

Եթե պնդենք, որ մեզ վաճառեն առանց ադրբեջանական մակնանշման ապրանք, գնաճը կհասնի 10 տոկոսի. Վահան Քերոբյան

analitik.am

 

Այսօր կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, խոսելով հայկական շուկայում ադրբեջանական մակնանշմամբ ապրանքների հայտնվելու մասին և պատասխանելով հարցին՝ չեն պատրաստվում արդյո՞ք օրենսդրական փոփոխություններ կատարել ու բացառել նման երևույթը, հայտարարեց, որ տասնյակ տարիներ Հայաստանի շուկաներում եղել են ապրանքներ, որոնց վրա եղել են թուրքական, ադրբեջանական մակնանշումներ, եղել են բազմաթիվ թուրքական ապրանքներ, ու դա նորմալ է համարվել. «Եթե մենք պնդենք, որպեսզի այդ ընկերությունները մեզ վաճառեն ապրանք, որի վրա չկա ադրբեջաներեն մակնանշում, այդ ժամանակ գնաճը կհասնի 10 տոկոսի, քանի որ այդ ընկերությունները պետք է դրա համար գումար ծախսեն, իսկ այդ գումարը մտցնելու են ապրանքի գնի մեջ»:

 

Նույն շարքից