Տեսանյութեր Քաղաքականություն 

Ադրբեջանը դեռ տաք է, չի զգում. Արամ Սարգսյան

analitik.am

 

Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, հանդիպումը եղել է եռակողմ, դրան չի մասնակցել Թուրքիան, դա Թուրքիայի համար լուրջ հարված է. «Թուրքիան մտածում է, որ Ադրբեջանը թռնում է իր գլխից, ինքնուրույն քայլեր են անում:

Ադրբեջանի ժողովուրդը ևս կարծում է, որ խնդիրը լուծված չէ, քանի որ Ստեփանակերտում հայեր են ապրում, իրենց տարածքում էլ ռուսական զորքեր կան:

Եթե մենք խոսում ենք մեր անկախության, ինքնիշխանության մասին, որը որոշակի առումով զիջել ենք այս պատերազմից հետո Ռուսաստանին, ապա Ադրբեջանը դեռ տաք է, չի զգում: Ինքը ոչ միայն Ռուսաստանին է զիջել, զիջել է նաև Թուրքիային»:

Նույն շարքից