Հասարակություն Տեսանյութեր 

Մարդիկ սփյուռքում շոկային վիճակում են. Զարեհ Սինանյան

analitik.am

 

Պատերազմից հետո, ինչպես բոլոր նորմալ մարդկանց մոտ, հոգեբանական անկումային վիճակ է, շփոթմունք է, շոկային վիճակ է: Սփյուռքը, քանի որ ավելի հեռու է գտնվում, շատ ավելի ցավալի է տանում: Հիշեք, որ այնտեղ էլ իրականությունը չի ներկայացվում այնպես, ինչպիսին է, շատ ավելի գունավոր ձևով է ներկայացվում: Մարդիկ այնտեղ շոկային վիճակում են, դրա համար աշխատանքը բարդ է ու բարդացել է պատերազմից հետո: Մենք աշխատում ենք, ունենք բավականին առողջ տարր, որի հետ աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զարեհ Սինանյանը:

Կան արդյո՞ք սփյուռքահայ կազմակերպություններ, որոնք պատերազմից հետո հրաժարվել են աշխատել Հայաստանի պետական մարմինների կամ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ: Սինանյանը նշեց, որ իրենց հետ առնչվողների թվում չկան, սակայն չեն զարմանա, եթե լինեն:

 

Նույն շարքից