Քաղաքականություն 

Հասարակությունը շարունակելու է պառակտված մնալ և այդ ստորացումից ձգտելու է ռևանշի, որի հետևանքները կարող են աղետալի լինել. Արսեն Ջուլֆալակյան

analitik.am

 

Նախագահ Թրամփը իմփիչմենթի ենթարկվեց: Հոգեգարները սկսում են իրենց կառավարումը շռնդալից հաղթանակով: Ավարտում` խայտառակությամբ: Ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայկ Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններում կատարվածի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել նաև Արսեն Ջուլֆալակյանը. «Շատ վտանգավոր տեղ են տանում դեմոկրատները։ Երբ արդեն վերջնական հաղթել են հակառակորդին, բայց շարունակում են ստորացնել ու փորձել բացարձակ ոչնչացնել նրան՝ առանց հաշվի առնելու, որ հակառակորդը 50% աջակից ունի հանրության շրջանում։ Հաշվի չառնել դա, չթողնել տեղ հետագա կապի համար(հանրապետականների հետ նկատի ունեմ), անկուշտ ձևով վերցնել ինչքան հնարավոր է շատ՝ կարծում եմ վտանգավոր է լինելու հենց պետության համար։ Հասարակությունը շարունակելու է պառակտված մնալ և այդ ստորացումից ձգտելու է ռևանշի, որի հետևանքները կարող են աղետալի լինել։

Ի՞նչ կարծիքի ես»,-գրել է նա:

«Կա այդպիսի տեսակետ Արսեն ջան։ Բայց դեմոկրատների հաշվարկում գործում է երկու հանգամանք. Ա. - Սենատում հաստատվելու պարագայում` սկսել գործընթաց ընտրվելու առհավետ արգելքով։ Բ. - քանի որ իմփիչմենթի գործընթացին միանում են նաև նախկինում Թրամփի մոլի նվիրյալ մի շարք օրենսդիրներ երկու պալատներում էլ` հաշվարկը նրանում է, որ դա ի ցույց դնելով հենց քվեարկություններով` արդեն հստակորեն Թրամփը կվարկաբեկվի և հենց հանրապետական ճամբարում կնորմալիզացվի նրա աննորմալության մասին գաղափարը։ Եվ Գ. - Միայն Հայաստանում է, որ նախրին հաշվի են առնում ու փորձում սիրաշահել նրան։

Նախիրը նախիր է` այն միշտ դեպի կործանում է տանում։ Թրամփի շարքային սատարողները նախիր չեն և այս գործողությունները նրանց են հասցեագրված։ Իսկ նրանցից շատերն արդեն` արդեն հիասթափման գործընթացի մեջ են։ Մյուսները կարող են և չհիասթափվել, բայց նույնպես նախիր չեն։

Մնացած երդվյալ, կուրորեն պաշտողները, որ սեփական անձը կզոհեն նրա հանուն` իրական նախիրն է, որին էլ ո՛չ դեմկորատները և ո՛չ էլ բանական հանրապետականները չեն կարող և չպետք է հաշվի առնեն։ Ի վերջո դա նորմալ մարդկանց ընտրազանգված չէ և չի կարող լինել։ Ճիշտ այնպես` ինչպես Հայաստանում»,-պատասխանել է Մարտիրոսյանը:

Նույն շարքից