Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Գերիների վերադարձի հարցը մեկ օրվա լուծվող հարց չէ. ՀՀ ԱԳ նախարար

 

Գերիների խնդիրը մեզ համար առաջնային խնդիր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը. «Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ ու բոլոր խողովակներով աշխատանք ենք տանում: ԱԳՆ-ն ամեն առիթ օգտագործում է, որպեսզի այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում:

Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն ու զարգացում, սակայն որպեսզի դա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտ ձևավորելը:

Եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունները կատարել հումանիտար խնդրի շուրջ, ապա մենք դժվար ենք պատկերացնում, որ մյուս խնդիրները կյանքի կկոչվեն»:

Նախարարը կոչ արեց վստահել հայկական իշխանությունների ջանքերին. «Հուսով եմ, որ այդ հարցը կստանա դրական լուծում: Այս հարցը մեկ օրվա լուծման հարց չէ»:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից