Հասարակություն 

Արցախում հունվարի 1-ից առայսօր հրդեհի 18 դեպք է գրանցվել

analitik.am

 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունվարի 14-ին հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել, բոլորը բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու հետևանքով:

Հաշվի առնելով տաք եղանակային պայմանները, բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում, անտառային գոտիներում կրակ վառելուց, ինչը մեծ հավանականությամբ կարող է էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Հրդեհներն անգամ թեթև քամու միջոցով տարածվում և ընդլայնվում են:

2021 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հանրապետության տարածքում հրդեհի մասին 18 դեպք է գրանցվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել է 7 դեպքով:

Նշենք, որ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Բոլոր դեպքերում տուժածներ չկան:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Նույն շարքից