Քաղաքականություն 

Արցախի ԱԳ նախարարն ու ԱԺ նախագահը քննարկել են երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին վերաբերող հարցեր

analitik.am

 

Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարդասիրական ոլորտի խնդիրներին, մասնավորապես՝ անհայտ կորածների որոնման, ռազմագերիների ու պատանդների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների համակարգման հարցերին։

Կողմերն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման առանցքային ձևաչափերից մեկը՝ կարևորելով խորհրդարանական կապերի զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ջանքերի ակտիվացումը։

Նույն շարքից