Քաղաքականություն 

Հունաստանի ԱԳՆ ղեկավարը հիասթափություն է հայտնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցով Հռոմի դիրքորոշման կապակցությամբ

 

Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը հիասթափություն է հայտնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցով Հռոմի դիրքորոշման կապակցությամբ: Այս մասին նա հայտնել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Լուիջի Դի Մայոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Kathimeniri-ն:

Նրա խոսքով՝ ինքը հստակ հասկացրել է, որ Հունաստանը հարգում է Իտալիայի դիրքորոշումը, սակայն կցանկանար ավելի ուժեղ աջակցություն ստանալ Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին հարցով:

Կողմերը քննարկել են նաեւ ծովային գոտիների մասին հույն-իտալական համաձայնության վավերացումը: Այն ներկայացվել էր խորհրդարանում անցած տարի դեկտեմբերին, սակայն իտալացի օրենսդիրները դեռ չեն վավերացրել համաձայնությունը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից