Կորոնավիրուս Հասարակություն 

Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

analitik.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփվ Թայիփ Էրդողանը Անկարայի քաղաքային հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է: Այդ մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Երեկ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան ուղիղ եթերում պատվաստվել է չինական SinoVac ընկերության СoronaVac պատվաստանյութով՝ երկրում սկսելով պատվաստման արշավը: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի առողջապահական համակարգի 250 հազար աշխատակից պատվաստվել է չինական պատվաստանյութով՝ արշավի հենց առաջին օրը:

Միաժամանակ, Էրդողանը պատվաստվելու լուրը հաստատել է իր թելեգրամյան ալիքում: «Ես պատվաստում անցա»,- գրել է Էրդողանը

Նույն շարքից