Քաղաքականություն 

Պետք է հասկանալ ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին

 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առումով քննարկում չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ արտահերթ ընտրությունների անցկացման նախնական ժամկետ կա՞, Մակունցը պատասխանեց. «Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու անպայման կհրապարակենք»:

Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումների շարք, որոնց ընթացքում քաղաքական ուժերի հետ քննարկում է ընտրությունների անցկացման հնարավորությունները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից