Հասարակություն 

Մոսկվան կկարողանա սովորական կյանքի վերադառնալ մայիսին, եթե հունվարից վարակը կայուն նվազի. Սոբյանին

analitik.am

 

Մոսկվան կկարողանա սովորական կյանքի վերադառնալ  մայիսին, չնայած կորոնավիրուսով վարակման ցուցանիշի նվազումը քաղաքում կարող է սկսվել ավելի վաղ: «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Իմ կանխատեսումը եղել է՝ մայիս … վստահ եմ, որ հիվանդացության նվազումը տեղի կունենա ավելի վաղ …, հնարավոր է՝ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին տեսնենք հիվանդացության տեմպերի նվազման ավելի կայուն դինամիկա: Բայց որպեսզի արդեն ավելի վստահ մեզ զգանք, կարծում եմ, դա մայիսն է»,- ասել է քաղաքապետը՝ պատասխանելով հարցին, թե երբ Մոսկվայի բնակիչները կկարողանան վերադառնալ սովորական կյանքի, ինչպես պանդեմիայից առաջ:

Սոբյանինն ընդգծել է, որ իրավիճակի զարգացումը կախված կլինի քաղաքացիների պատվաստման ակտիվությունից: «Կարծում եմ՝ փետրվար-մարտին պատվաստանյութի ծավալները կլինեն … մեծ, անհրաժեշտ քանակի: Դրանից հետո ամեն ինչ կախված կլինի անձամբ քաղաքացիների ցանկությունից, իրավիճակի գնահատումից»,- ասել է նա:

Նույն շարքից