Հասարակություն 

Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով վախի մթնոլորտ ստեղծել Արցախում և հասնել Արցախի վերջնական հայաթափման․ Տիգրան Աբրահամյան

 

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ տարբեր սադրանքների միջոցով Ադրբեջանը փորձում է Արցախում վախի մթնոլորտ ստեղծել։ Գրառումը՝ ստորև․

«Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել։

Կրակոցներից, վիրավորման միջադեպերից մինչև որոշ գերիների նկատմամբ բռնության իրականացում և հանրայնացնում մեկ հիմնական նպատակ ունեն՝ սպառնալիքի, ահաբեկման շանտաժի միջոցով հասնելու Արցախի վերջնական հայաթափման։

Քանի Արցախի կարգավիճակի հարցը վերջնական կարգավորում չի ստացել անհրաժեշտ է ռուսական կողմի հետ համատեղ, Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ անհրաժեշտ երաշխիքներ և մեխանիզմներ ձևավորել արցախցիների անվտանգության ապահովման համար»։

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից