Քաղաքականություն 

Արցախի պատերազմի արդյունքում ամենամեծ հիասթափությունն ապրել է Թուրքիան, որի ներգրավվածության մասշտաբները ռազմական գործողություններում դեռ պետք է գիտակցել. ռուս փորձագետ

analitik.am

 

Ռուսաստանի ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն կարծիք է հայտնել, որ արցախյան պատերազմի արդյունքում «գլխավոր հիասթափությունն ապրել է Թուրքիան, որի ներգրավվածության մասշտաբները ռազմական գործողություններում դեռ պետք է գիտակցել»: Ինչպես փոխանցում է Tert.am-ը վերջինիս վերլուծական հոդվածը հրապարակել է Ведомости կայքը:

Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը երկրների ղկավարների միջև՝ վերլուծաբանը նշել է, որ «հիմնական խնդիրն այժմ ստատուս քվոն պահպանելն ու ամրապնդելն է և ապահովել դրա երկարացումը 2020 թ.-ի նոյեմբերի 10-ի հայտարարության 5-ամյա գործունեության ժամկետի ավարտից հետո»:

«Դա չափազանց բարդ առաջադրանք է և կախված կլինի ոչ միայն ռուսական դիվանագիտության արհեստավարժությունից և մեր զինված ուժերի հզորությունից, այլև տարածաշրջանում ուժերի ընդհանուր հավասարակշռությունից, հատկապես՝ Ռուսաստան-Թուրքիա զույգում»,- շեշտել է մասնագետը:

«Կարծես թե պատերազմի արդյունքում ամենամեծ հիասթափությունն ապրել է Թուրքիան, որի ներգրավվածության մասշտաբները ռազմական գործողություններում դեռ պետք է գիտակցել: Հիմքեր կան ենթադրելու, որ թուրքերը ոչ միայն ծրագրել և ղեկավարել են գործողությունները, այլև անմիջականորեն ներկա են եղել մարտական առաջադրանքների իրականացման ժամանակ: Կարգավորման արդյունքում Թուրքիայի ձեռքբերումն ակնհայտորեն հավասարազոր չէր երկրի քաղաքական ղեկավարության սպասումներին և ցուցադրած աջակցության ծավալներին»,- հավելել է փորձագետը:

 

Նույն շարքից