Բարի օր Քաղաքականություն 

Ո՞վ է առողջապահության նախարարի Նիկոլ Փաշինյանի թեկնածուն

analitik.am

 

Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին։

Analitik.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ունի առողջապահության նախարարի պաշտոնի երկու թեկնածու, որոնցից մեկը Առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանն է, մյուսը՝ Աստղիկ ԲԿ-ի սրտաբան Միքայել Ադամյանն։

Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը դեռ քննարկումների մեջ է՝ վերջնական որոշում կայացնելու հետ կապված։

Մեր աղբյուրը նաև փոխանցեց, որ ընտրությունը կանգ է առնելու այն թեկնածուի վրա, ով պատրաստ կլինի շարունակել Նիկոլ Փաշինյանին հլու հնազանդ ծառայելու գործելաոճը։

Նույն շարքից