Կորոնավիրուս Հասարակություն 

Հաստատվել է կորոնավիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները վերացնելու միջոցառումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը. Անի Սամսոնյան

analitik.am

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հաստատվել է կորոնավիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները վերացնելու ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունավետությունը ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։ Գրառման մեջ ասվում է․

«Սիրելի քաղաքացիներ և գործընկերներ,

դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնեցին Կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու նախաձեռնություն։

Անցած տարի գործընթացը չշարունակվեց մեզ պատուհասած պատերազմի պատճառով։ Պատերազմի հետևանքների վերացումը մեզ կանգնեցրել է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք առանձին ուսումնասիրության և քննության առարկա են, որի համար մենք առաջարկել ենք ստեղծել փաստահավաք հանձնաժողով։

Բայց միաժամանակ, հետևողական լինելով մեր նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում, մենք պարտավոր ենք նաև ուսումնասիրել Կորոնավիրուսի կանխարգելման և բուժման հանգամանքները՝ հետագայում բնակչության առողջության պաշտպանության համար ավելի արդյունավետ գործելու նպատակով։

Ըստ այդմ՝ տեղեկացնում եմ, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։

Հանձնաժողովը գլխավորելու է Լուսավոր հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, իսկ հանձնաժողովի երկրորդ անդամը մեր քաղաքական ուժից կլինեմ ես։

Պատրաստ եմ համագործակցելու բոլոր այն անհատների հետ, ովքեր պատրաստակամություն կունենան օգնել մեզ տեղեկատվությամբ և իրենց մասնագիտական ու փորձագիտական կարողություններով։

Շնորհակալություն»։

Նույն շարքից