Բարի օր Հասարակություն 

Եթե մի երկրի ներսում սկսվում է սեփական կրոնի դեմ պայքար, ի՞նչ էինք ուզում, որ ովքե՞ր աղոթեին Երևանի կենտրոնում. Անի Հովհաննիսյան

analitik.am

 

Այսօր բուռն քննարկվում էր Երևանի կենտրոնում մահմեդականի աղոթք անելն ու քննադատվում այդ երևույթը:

Նախ՝փորձենք հասկանալ, թե ինչու է մեր վրա ազդում մահմեդականի աղոթքն այն դեպքում, երբ հենց մեր ներսում կան խմբեր, ովքեր պայքարում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Եթե մի երկրի ներսում սկսվում է սեփական կրոնի դեմ պայքար, ի՞նչ էինք ուզում, որ ովքե՞ր աղոթեին Երևանի կենտրոնում՝ ֆրանսիացինե՞րն, անգլիացինե՞րը, ռուսնե՞րն, ի վերջո ինչ տարբերություն, թե ով է զբաղեցնելու քո հոգևոր տունը, եթե դու փորձում ես այն ներսից քանդել:

Հաջորդը՝ կա՞ արդյոք օրենքով սահմանված, թե այլ կրոնի ներկայացուցիչները որտեղ իրավունք ունեն աղոթել, որտեղ՝ ոչ:

Արդյոք որպես ազգ, պետություն մենք գործնական առավելություններ տվել ենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն՝ օրինակ, եթե տուրիստը չգնա եկեղեցի կամ չկարդա ինչ-որ տեղ, կարո՞ղ է հասկանալ, որ ինքը գտնվում է մի երկրում, որն աշխարհում առաջինն է քրիստոնեությունն ընդունել՝ որպես պետական կրոն: Որպես օրինակ՝ յուրաքանչյուր մահմեդական երկիր հաշվի չի առնում տուրիստների դավանանքը և իր բոլոր մզկիթներից օրը 4 անգամ հնչեցնում է աղոթք: Նույնիսկ տուրիստական կենտրոն համարվող կետերի 5 աստղանի հյուրանոցի կողքին գտնվող մզկիթից, միևնույն է, հնչելու է աղոթքի ձայնն՝ այդ թվում գիշերը ժամը 04:00-ին, դավանանքդ ուրիշ է, չես հավանում, մի գնա իրենց երկիր: Ասեմ ավելին՝ որոշ մահմեդական երկրներում աշխատանքային իրավունք ստանալու համար պետք է կրոնական (մահմեդականության) դասերի հաճախել՝ իրենց կրոնից մանրամասն տեղեկանալու համար:

Հիմա մենք, որ գրեթե ոչինչ չենք արել մեր կրոնը մեր սեփական երկրում պահելու համար՝ ավելին փորձ է արվել ու արվում այն քայքայել, քննադատում ենք, թե ինչու է մահմեդականն աղոթում Երևանի կենտրոնում: Ինչո՞ւ պիտի չաղոթի, այն էլ հիմա, երբ բոլորիս աշխարհի առջև փալաս դարձրած մեկը շարունակում է զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը: Գոհ լինենք, որ աղոթում է, քանի որ իշխանություն չունեցող, անպաշտպան երկրում ինչ ուզի, կարող է անել:

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից