Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ ռուս խաղաղապահների պատվաստումը

analitik.am

 

Արցախում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ ռուս խաղաղապահների պատվաստումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։

Նշվում է, որ նախօրեին հատուկ ջերմակոնտեյներներով «Спутник-V» պատվաստանյութի մոտ 2000 դեղաչափ են առաքել հատուկ նշանակության բժշկական ջոկատ հետագա օգտագործման համար:

Պատվաստումը կատարվելու է 2 փուլով. պատվաստանյութի առաջին բաղադրիչը բոլոր խաղաղապահներին կներարկեն մինչև հունվարի վերջ, երկրորդը՝ մինչև փետրվարի 21:

Նշվում է նաև, որ առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և ռազմական բժիշկները:

Նույն շարքից