Իրավական 

Բերման է ենթարկվել անձնագրային բաժանմունքից

analitik.am

 

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ և անձնագրային բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արամ Յ.-ին, որը 2019 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից