Կորոնավիրուս Հասարակություն 

Ես այլևս չեմ կարողանում քնել․ «Կարմիր գոտում» աշխատող բուժքույրը պատմել է COVID-19-ից մահացած պացիենտների մասին

analitik.am

 

Մեծ Բրիտանիայում բուժքույր Ամիրա Շեյխը The Mirror-ին պատմել է COVID-19-ի համաճարակի ընթացքում իր աշխատանքի մասին՝ խոստովանելով, որ սթրեսի պատճառով չի կարողանում քնել:

28-ամյա բժշկի խոսքերով, համաճարակի ընթացքում ինքը ստիպված է եղել տեսնել հսկայական թվով մահեր, իսկ պացիենտների ու մահացածների մասին մտքերը հանգիստ չեն տալիս․ «Մենք օրական 13 կամ 14 ժամ ոտքի վրա ենք, վազվզում ենք․․․Ես այլևս չեմ կարողանում քնել, քանի որ մղձավանջներ եմ տեսնում»,-ասել է նա:

«Հիմա մահն ամենուր է: Եվ ամեն օրը նույնքան վատն է, որքան մյուս օրը: Երբեմն դա այնքան ուժեղ է: Այնքան վատ եմ զգում ինձ, որ չեմ կարողանում ստիպել ինձ նույնիսկ մեկ բաժակ ջուր խմել»,-ասել է Շեյխը:

Բուժքույրը մարդկանց հորդորել է պահպանել համաճարակի պատճառով սահմանված կանոնները: Նա նշել է, որ շատերն են վարակվել կորոնավիրուսով և մահացել, քանի որ մյուսները դիմակ չեն կրել․ «Ե՞րբ նրանք կհասկանան, թե իրականում ինչ է կատարվում: Դա կլինի, երբ կորցնեն իրենց սիրելիների՞ն»,-հարցրել է Շեյխը։

 

 

Նույն շարքից