Հասարակություն 

Ովքեր են իրականում եղել «Երևան սիթի»-ում՝ ադրբեջանցինե՞ր, թե՝ իրանցիներ. հարցին անդրադարձել է նաև Սամվել Ալեքսանյանի կինը

analitik.am

 

Համացանցում տեղեկություն էր տարածվել, թե Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ ՊՆ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցի գնումներ է կատարել։

Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնել է, որ այն չի համապատասխանում իրականությանը։

«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ՝ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց», - ՊՆ-ին մեջբերել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Տեղեկությանն անդրադարձել է նաև  «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։ Սակայն, ի տարբերություն ՊՆ-ի, նա նշել է, որ սուպերմարկետում գնումներ կատարողները եղել են Պարսկաստանի դեսպանատան աշխատակիցներ։

Նույն շարքից