Տեսանյութեր Քաղաքականություն 

ՊՆ փոխնախարարը տեղյակ չէ ռուս խաղաղապահները գիտեն արդյո՞ք հայ զինծառայողի վիրավորվելու մասին, թե՝ ոչ

analitik.am

 

Այս պահին քննություն է իրականացվում: Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորումը ստացվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ խոսելով երկու օր առաջ Արցախում հայ զինծառայողի վիրավորվելու մասին:

Արդյո՞ք խաղաղապահները տեղեկացված են այդ մասին: Սարգսյանը խնդրել է, որ իրեն տալ հարցեր, որոնց մասին տեղեկացված է:

Սարգսյանը նշել է, որ այս պահին տեղեկություններ չունի, թե որ ոլորտներն էր իր կողմից համակարգվելու, կարգավորումները տրված չեն. «Ընդհանուր ծանոթանում եմ ՊՆ-ի այն խնդիրներին, որոնք իմ ծառայության բերումով կարող եմ ճիշտ ընկալել ու արդյունավետ աշխատել»:

Նա ասաց, որ մյուս հանդիպմանը ՊՆ-ի մասով ավելի հանգամանալից կարող է խոսել։

Նույն շարքից