Հասարակություն 

ՊԵԿ աշխատակիցները մարտական զենք կիրառելու իրավունք կստանան

 

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները, որոնք որոշակի գործունեություն են իրականացնում, այդ թվում՝ օպերատիվ, պետք է ապահովվեն զենքով: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը:

Նրա խոսքերով, տվյալ հատուկ միջոցներն առաջարկվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար, ինչպես օրինակ՝ մաքսանենգության դեմ պայքար, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անօրինական ներկրում՝ շրջանցելով մաքսային գրանցումը:

Ընդ որում, նա պարզաբանեց, որ կառավարությունը կորոշի, թե գերատեսչության կոնկրետ որոշ ստորաբաժանումները հնարավորություն կստանան օգտվել մարտական զենքից:

Կարճատև քննարկումից հետո օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից