Հասարակություն 

Սիսիանի հոգևոր հովվի նկատմամբ բռնության կոչ անող պաշտոնյայի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել

analitik.am

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակից Արսեն Ավագյանի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Ավագյանի նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն:

Զոհրաբյանն այսօր մեզ ասաց, որ պարզաբանման մեկից ավելի հարցեր են ի հայտ եկել դեպքի վերաբերյալ: Ղեկավարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, առաջիկայում տեղի կունենա հանձնաժողովի նիստ. «Այս պահին որևէ տվյալ չեմ կարող տալ: Երբ արդյունքներ լինեն, կարող եմ տվյալ տալ»:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպին: Այդ օրը Նիկոլ Փաշինյանի Սիսիան այցելության ժամանակ Պարգև քահանա Զեյնալյանը հրաժարվեց սեղմել նրա ձեռքը, ինչից հետո Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ արեց բոլոր սիսիանցիներին «գնալ և հոգևոր հովվին դուրս շպրտել եկեղեցուց»։

 

Նույն շարքից