Գլխավոր Քաղաքականություն 

Ռուսաստանը հայտարարեց բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու մասին

analitik.am

 

Ռուսաստանը հայտարարել է բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը սկսելու մասին: Այդ պայմանագիրը թույլ է տալիս անդամ երկրներին հետախուզական թռիչքներն իրականացնել անդամ երկրների տարածքներում: Պայմանագրից դուրս գալու մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

ՌԴ ԱԳՆ-ի պարզաբանմամբ, պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, ինչը տեղի է ունեցել անցած տարի, լրջորեն խախտել է անդամ երկրների շահերի բալանսը: Մոսկվան մի քանի առաջարկներ է արել պայմանագրի կենսունակությունն ապահովելու համար, սակայն դրանք արձագանքներ չեն ստացել, ուստի նման որոշում է կայացվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պայմանագրից դուրս եկավ 2020 թվականի նոյեմբերի 22-ին:

 

Նույն շարքից