Բարի օր Քաղաքականություն 

Պուտինն ասել է, թե ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ

analitik.am

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի թեմաներից մեկը եղել է Մոսկվայում հունվարի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած բանակցությունները: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Պուտինը խորհրդակցության անդամներին հայտնել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը:

 

Նույն շարքից