Քաղաքականություն 

Թուրքական ինքնաթիռները զբաղվել են հայկական ՀՕՊ-ի տեղաբաշխման, կազմի, կառուցվածքի, մարտավարության ու «թույլ տեղերի» բացահայտմամբ․ Razm.info

analitik.am

 

Razm.info-ն փորձել է վերլուծել սեպտեմբերի 27-ից Արցախում ռազմական գործողություններին Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը։ Այս թեմայով մեր առաջին հոդվածը Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչների հնարավոր կիրառման մասին է:

2020թ. հուլիսի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց Ադրբեջանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) հետ համատեղ զորավարժության անցկացման մասին: Հուլիսի վերջին Ադրբեջան ժամանեց Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչների խումբը: Թուրքիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով «մայր» Ադրբեջան և Նախիջևան էին բերվել նաև թուրքական հարվածային «Աթաք» և բազմաֆունկցիոնալ UH-60 ուղղաթիռներ: Ռազմաօդային ուժերի վարժանքներին զուգահեռ անկացվում էր նաև ցամաքային ուժերի առանձին զորավարժություն:

Բուն զորավարժությունը սպասելի իրադարձություն էր, քանի որ համատեղ զորավարժություններ Թուրքիան և Ադրբեջանը անցկացնում են պարբերաբար, իսկ ՌՕՈւ զորավարժություններ՝ 2014-ից սկսած, ընդ որում՝ հենց օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: ՌՕՈւ վերջին զորավարժությունը սակայն, թե´ այն ժամանակ, և թե´ հիմա, հետահայաց դիտարկելով, տարբերվում էր նախորդներից և ուներ որոշակի առանձնահատկություններ:

2020թ. զորավարժությունը նախորդներից տարբերվում էր տեղի ընտրությամբ և ներգրավված ստորաբաժանման առանձնահատկությամբ:

Թուրքական 5 միավոր F-16-երը Ադրբեջանում տեղակայվում են Գյանջայի միջազգային օդանավակայանում: Այդ օդանավակայանը թեև խորհրդային տարիներին ուներ երկակի նշանակություն, սակայն 2006 թվականին վերակառուցվել էր, դարձել միջազգային օդանավակայան և օգտագործվում էր միայն քաղաքացիական նպատակներով: Նախկինում այս օդանավակայանը չէր ներգրավվում զորավարժություններին, թուրքական ինքնաթիռները տեղակայվում էին սովորաբար Եվլախի օդանավակայանում, որը երկակի նշանակության է, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկն է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նույն շարքից