Հասարակություն Տեսանյութեր 

Աննա Հակոբյանը գտնվում էր բունկերում և գործողությունները հսկում էր բունկերից. ԱԱԾ փոխգնդապետը իր համոզմունքի մասին

analitik.am

 

Թե՛ Շուշիում, թե՛ Քարինտակում, թե՛ Իսաբուլախի տակ, կոնկրետ մեր զորախումբը, որտեղ որ հայտնվում էր, սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը, կողքերը կրակ չէր գնում, կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» զորախմբի անդամ, Ազգային անվտանգության նախկին աշխատակից, փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ դա կազմակերպված գործողություն է եղել «Հայրենիք» զորախմբի դեմ, որն իրականացնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

«Թիրախավորված էր, պարզ երևում էր, որ որտեղ Քյարամյանը հայտնվում էր, կողքը սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը: Տպավորություն էր ստեղծվել, որը հետո դարձավ համոզմունք, որ Աննա Հակոբյանը գտնվում էր բունկերում և գործողությունները հսկում էր բունկերից, իսկ Քյարամյանը Շուշիի հանձման գործողությունները հսկում էր դրսում, դա իմ համար միանշանակ է, նա կորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը և ամեն ջանք դրեց, որ մեր զորախումբը ոչնչացվի: Ի հաջողություն, ի պատիվ պարոն Վանեցյանի և մեր զորախմբի տղերքի՝ կորուստներ չունեցանք, մահեր չունեցանք: Նպատակը միանշանակ դա էր, որ վերացներ զորախումբը, վերացներ իրենց ձեռքերով…»,- նշեց ԱԱԾ նախկին աշխատակից Զոհրաբ Ավետիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նույն շարքից